Legal Services - Yerevan, , Armenia
Դելեքսը պարտքերի հավաքագրման ոլորտում մասնագիտացված փաստաբանական գրասենյակ է, որը ձևավորվել է «Կոնցեռն-Դիալոգ» ՓԲ ընկերության ավելի քան տասնամյա փորձի հիման վրա:Դելեքսն իրականացնում է պարտքերի հավաքագրում դատական և արտադատական ձևավորված գործընթացների հիման վրա: Գրասենյակը շուկայում ունի իր կայուն դիրքը շնորհիվ աշխատանքի սկզբունքների, մշտապես կատարելագործվող և զարգացող լուծումների, որոնցից մի քանիսը ներկայացվում են ստորև՝⫸ Տեղեկատվական տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառում և գործընթացների ավտոմատացում,⫸ Հավաքագրման ծառայությունների ոլորտում նեղ մասնագիտացում,⫸ Ստեղծված իրական արժեքի վրա հիմնված գնագոյացում,⫸ Մշտական վերլուծությունների իրականացում,⫸ Գործընթացի ամբողջական վարում։-------Ո՞ւմ կարող են հետաքրքրել Դելեքսի կողմից մատուցվող ծառայություններըԴելեքսի ծառայությունները կարող են հետաքրքրել ֆինանսական և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին (բանկեր, ՈՒՎԿ-ներ, ապահովագրական կազմակերպություններ, հեռահաղորդակցության կազմակեպրություններ և այլն), ինչպես նաև՝ նմանատիպ հիմքով (ստանդարտացված պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի հիման վրա) առաջացող պարտքեր ունեցող կազմակերպություններին (մատակարարներ, ծառայություն մատուցող կազմակերպություններ և այլն)՝ անկախ կոնկրետ ժամանակահատվածում առկա պարտքի քանակից:Կարևոր է այն հանգամանքը, որ Դելեքսի կողմից մշակված լուծումները հնարավորություն են տալիս արդյունավետ ծառայություններ մատուցել ինչպես երկրի խոշորագույն ընկերություններին կամ մեծածավալ պարտքերի հավաքագրման պահանջ ունեցող վստահորդներին, այնպես էլ համեմատաբար փոքր և միջին ընկերություններին: Դելեքսը հաջող փորձ ունի ինչպես պարտքի մեծ «զամբյուղ» ունեցող ընկերությունների, այնպես էլ համեմատաբար քիչ քանակի պարտքեր ունեցող վստահորդների հետ աշխատանքում։