Financial Services - , ,
Վերլուծական և ուսումնական կենտրոնը, համագործակցելով Ալֆա-Ֆորեքս ընկերության հետ, հնարավորություն է տալիս բարձր լիկվիդայնությամբ և բարձր եկամտաբերությամբ շուկաներում ճիշտ գործելու: Ֆինանսական շուկաներում աշխատանքն այժմ գրավում է ավելի մեծ քանակությամբ ներդրողների, քանի որ նրա բնորոշ գծերն են՝ Բարձր լիկվիդայնություն Շուկան գործում է խոշոր դրամական զանգվածներով և տրամադրում է լիարժեք ազատություն ցանկացած ծավալով դիրքի բացման կամ փակման դեպքում տվյալ պահին առկա շուկայական գնանշմամբ: Հասանելիություն Էլեկտրոնային առևտրի համակարգերի շնորհիվ արժույթով գործարքները, որոնք խոշոր բանկերի արտոնությունն էին, վերջին տարիներին հասանելի են ֆիզիկական անձանց, և այժմ forex շուկայում առևտուր իրականացնել կարող է ցանկացած ոք, այդ թվում նաև բոլոր տեսակի բջջային սարքավորումների օգնությամբ: Աշխատանքային ռեժիմ Օրական 24 ժամ առևտուր իրականացնելու հնարավորություն այն դեպքում, երբ ֆոնդային շուկաներում առևտուրը ընդհատվում է օրվա ավարտին և վերականգնվում միայն հաջորդ առավոտյան: Ռիսկերից առավելագույնս խուսափելու և կայուն կերպով գումար վաստակելու համար թրեյդերը պետք է հաշվի առնի երեք գործոնի առկայությունը՝ Առաջին գործոն. բրոկերի ճիշտ ընտրություն (տրամադրվող ծառայությունների որակը, դրանց հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև դրանց ցանկը) Երկրորդ գործոն. money management (ներդրվող դրամական միջոցների օպտիմալ տեղաբաշխում՝ ըստ շուկայական գործիքների) Երրորդ գործոն. անհատական առևտրային համակարգ (ինչպես նաև թրեյդերի մասնագիտական գիտելիքները և նրա հոգեբանական պատրաստվածությունը): Վերոնշյալ գործոնների նկատմամբ ճիշտ մոտեցումը ֆորեքս շուկայում ռիսկերից խուսափելու և կայուն գումար վաստակելու ուղին է: