Information Technology & Services - Yerevan, Yerevan, Armenia
Նաիրին միավորում է Հայաստանի կայուն և տեխնոլոգիական զարգացման հեռանկարը։ Սա այն մարդկանց քաղաքն է, որոնք ապրում են բնության հետ ներդաշնակ և կառուցում են համայնք նորարարական մոտեցումների ու համաստեղծման միջոցով։Նաիրի քաղաքի տեսլականն է դառնալ ժամանակակից քաղաքային էկոհամակարգ ունեցող բնակավայր, որը կուրվագծի Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կայուն զարգացող ապագան ու կդիրքավորի երկիրը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։Քաղաքի առաքելությունն է մինչև 2031թ. դառնալ կայուն զարգացող քաղաք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար։ Նաիրին կդառնա քո ապագայի քաղաքը, որն ունի նորարարական էկոհամակարգ ու ժամանակակից բնակելի, հասարակական ու գործարար ենթակառուցվածքներ։ Այն կլինի քո բնակավայրը, որտեղ կօգտվես առօրյա հոգսերի թեթևացմանը միտված թվային ռեսուրսներից և ինքնաբավ էներգիայի աղբյուրներից, կօգտագործես կայուն գյուղատնտեսության և աղբի վերամշակման համակարգեր ու կապրես բնություն-աշխատանք ներդաշնակ համակցության մեջ։
Varnish
Wix
Google AdSense
Amazon AWS
Mobile Friendly