E-learning - , ,
«ԻՆՖՈՒՍ» ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանն աջակցող ՀԿ նախատեսում է գործունեություն ծավալել նախադպրոցական, արտադպրոցական, նախնական մասնագիտական և հետբուհական կրթության ոլորտներում։ Ինչպես նաև մեծահասակների ՏՀՏ մասնագիտական կրթությամբ, կրթական ոլորտի կադրերի մասնագիտական և մանկավարժական կարողությունների և հմտությունների զարգացմամբ և կատարելագործմամբ։ Դասընթացները նախատեսվում է իրականացնել առկա և առցանց (webinar), միջոցով, օգտագործելով ինտերակտիվ կրթական մեթոդներ: Դասընթացները կներառեն իրական գործնական առաջադրանքներ և կարող են լինել բազմաբնույթ՝ ելնելով թիրախային խմբերի կարիքներից։