Accounting - Yerevan, Yerevan, Armenia
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների Ասոցիացիայի առաքելությունը և նպատակներն են.*աջակցել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը,ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, այդ թվում պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը,*պետական, միջազգային և այլ կազմակերպություններում ստեղծված խորհուրդներում, հանձնաժողովներում և այլ մարմիններում ՓՄՁ ոլորտին վերաբերվող իրավական ակտերի, *փաստաթղթաշրջանառության կամ այլ նմանատիպ հարցերի հետ առնչվող հանրային քննարկումներին ներկայացուցիչների միջոցով մասնակցել և նպաստել հասարակության, մասնավորապես՝ ՓՄՁ շահերի պաշտպանմանը,*օժանդակել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՓՄԿ ՖՀՄՍ) ներդրման,*օժանդակել ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ ոլորտին վերաբերվող հարկային հատուկ հաշվառման կանոնակարգերի մշակմանը և ներդրմանը,*նպաստել համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի կրթական ծրագրերի և որակավորումների ճանաչմանը,*աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը,*աջակցել Ասոցիացիայի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Հայաստանի ՓՄՁ հաշվապահների Ասոցիացիայի կարգախոսն է՝ «Կրթություն, որակավորում, հսկողություն»:
Apache
Google Font API
Google Maps
Bootstrap Framework