iBolit.mobi-ի ծառայությունների շնորհիվ Դուք կարող եք Ձեզ հարմար ցանկացած վայրում, լինի դա գրասենյակ, բնակարան կամ մոտակա սրճարան, Ձեզ հարմար ցանկացած ժամի արագ վերանորոգել Ձեր սարքը, ընդ որում՝ Ձեր աչքի առջև, բացառությամբ այն դեպքերի, երբ սարքի վերանորոգման համար հարկավոր կլինի երկար ժամանակ կամ հավելյալ գործիքներ: Միայն այս պարագայում մեր աշխատակիցը կմոտենա Ձեզ, կվերցնի սարքը՝ տանելով այն iBolit.mobi-ի վերանորոգման կենտրոն և հնարավորինս արագ կվերադարձնի Ձեզ արդեն վերանորոգված սարքը: iBolit.mobi-ն հանդիսանում է Հայաստանում գործող ADD ՍՊԸ-ի պաշտոնական և միակ գործընկերը, որը հանդես է գալիս «Remzone» ապրանքանիշի ներքո:Այս համագործակցությունը թույլ է տալիս iCourier Service ծառայության միջոցով Ձեր Samsung, Alcatel և Fly հեռախոսները տեղափոխել ավտորիզացված սպասարկման կենտրոն և սեղմ ժամկետներում վերանորոգել այն: iCourier Service-ը իրականացվում է անվճար: Դուք պետք է պարզապես այցելեք iBolit.mobi կայք, պատվիրեք վերանորոգում, և մեր iDoc@ կապ կհաստատի Ձեզ հետ ու կմոտենա Ձեր սարքը վերանորոգելու: Ի դեպ, մեր ծառայություններից օգտվելիս Դուք չեք վճարում iDoc-ի այցելության համար, այլ միայն՝ սպասարկման: